▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկոս Պիզելին միացել է «Ակտոբեի» հավաքին. armsport.am

armsport.am-ը գրում է, որ Ղազախստանի գործող չեմպիոն «Ակտոբեն» Անթալիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որին այսօր միացել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Պիզելին դեռևս պայմանագիր չի կնքել «Ակտոբեի» հետ: Սպասվում է, որ նրա տրանսֆերի հարցը լուծվելու է առաջիկա երեք-չորս օրերին, հաղորդում է sports.kz կայքը:

Հիշեցնենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իսկ Լևոն Հայրապետյանը և «Շիրակի» նախկին հարձակվող Սերժ Դեբլեն այժմ փորձաշրջան են անցնում թիմում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее