▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարուքյանը բացահայտ ասաց, որ կար արևմտյան պլան` Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդմոն Մարուքյանը բացահայտ ասաց, որ կար արևմտյան պլան` Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ արցախահայությունը պետք է ապրեր Ադրբեջանի կազմում, հով, զով ու ապահով:
Գնացինք Պրահա, Մաքրոնի քավորությամբ ճանաչեցինք Արցախն Ադրբեջանի կազմում:
Հետո ասում ա, վայ, մեզ ադրբեջանցիք քցեցին, Արևմուտքն էլ տեր չկանգնեց:
(Ավելին, լավ էլ շարունակում են Ադրբեջանից գազ ու նավթ առնել:)
Ու այսքանից հետո կան արցախցիներ ա լյա արտակբեգլարյաններ ու դրա տիպի մի բան, ով շարունակում են արևմտյան հարթակներում փիառվել ու ծիպա արցախցիների սուտ դարդով տապակվել:
Ո՞մ եք էշի տեղ դնում, արա:
Հ.Գ. Ու կան ընդդիմադիրներ, որ Արցախի առքուվաճառքին համաձայնվողներին ու մինչև հիմա արցախցիներին մոլորեցնողներին շարունակում են հարթակներ տրամադրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее