▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել, իսկ  առաջին արձակուրդից ինչ վերադարձել էր՝ նա չափազանց անտրամադիր ու լարված էր

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել: Նա բոլորովին վերջերս էր վերադարձել երկարատեւ արձակուրդից:

«Հայկական ժամանակ»-ն է գրում այս մասին ու նշում, որ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Մարությանն իր հաշվին երկու օրով է արձակուրդ մեկնել:

Կարապետյանն ավելի վաղ ասել էր, որ Մարությանն արձակուրդից կվերադառնա նոյեմբերի 1-ին, ապա դա դարձավ նոյեմբերի 4-ը, այնուհետեւ կրկին երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 8-ը:

Փաստորեն, հանգստից ընդամենը 3 շաբաթ անց Մարությանը կրկին արձակուրդ մեկնեց:

«Հայկական ժամանակ»-ը նաև գրում է, որ իր  տեղեկություններով, քաղաքապետը ինչ վերադարձել է առաջին արձակուրդից, չափազանց անտրամադիր եւ լարված է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее