ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով 2008թ. մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու և ցուցարարների վրա կրակելու վերաբերյալ հարցին, ասել է.
«Որպես մարտական ուղի անցած մարդ՝ գեներալն իրեն թույլ չի տա հայի վրա կրակելու հրաման տալ»,- ասաց նա:

Հարցին՝ թե հրաման չի տա, եթե նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատարը հրամայի՞, Միքայելյանը նշեց.
«Գերագույն հրամանատարի կողմից պահանջ դնելը չի նշանակում, որ պահանջ է դրել՝ հայի վրա խփիր»:
Դիտարկմանը, թե զինվորականը կարո՞ղ է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չկատարել, ԱԺ պատգամավորն ասաց.
«Ինչո՞ւ ոչ.... Քննություն ու նախաքննություն է գնում, ժամանակը ցույց կտա»:


