▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է թիկնապահ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեղեկացնեմ, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։

Մեղավորները անպատիժ չեն մնա։

Ավելի վաղ պատգամավորը մեկ այլ գրառում էր արել առ այն, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Ադիբեկյանին պետական պահպանություն է պետք տրամադրել։ Գրառումից հետո ստացել էր ստորեւ ներկայացված  ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով արված ձայնագրությունը։

Պատգամավորը հորդորել էր  շտապ գործել, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ու պաշտպանել դատավորին այս ստահակների ոտնձգությունից։

Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԲԴԽ-ն.

Այսօր երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Տեղեկացնենք, որ այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее