▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 22-ին լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել էին. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ, մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել էին: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Խոսնակը տեղեկացնում է, որ վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը՝ առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հրապարակվեցին նույն տվյալները, ինչ երեկ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 194 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее