«Ես ոգևորված եմ, որովհետև այս պայքարը չի կարող հաջողություն չունենալ: Առաջին անգամ հնարավորություն է ստեղծված մեր երկրում, երբ ժողովուրդն իր պահանջը կարողանում է վերածել իրական արդյունքի: Իսկ իրական արդյունքը լնելու է մարտի 28-ին սկսվող դատաքննության և դրա ավարտով պայմանավորված այն հաստատումը, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է»,- «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հավաքի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրում, մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի կարևոր փաստ. ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի սեփական ժողովրդի ցանկությամբ, ցանկացած իշխանություն պետք է հաշվի առնի ՀՀ քաղաքացու շահը և իր ցանկացած գործողույթամբ բացառապես նպաստի, որպեսզի մարդը, քաղաքացին, ժողովուրդը ունենա բարեկեցիկ կյանք»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընդամենը 6 օրից սկսվելու է պայքարի գործի քննության սկիզբը և վստահություն հայտնեց, որ բերվող բոլոր փաստարկները ոչ միայն տեղ են հասցվելու, այլև ամրապնդվելու են բազմաթիվ հաստատումներով:
«Այս բազմամարդ միտինգը ցույց է տալիս, որ եթե բռունցք լինենք, կկարողնանք հաղթահարել ցանկացած դժվարություն: Սահմանադրական դատարանի միջոցով մեր երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն, ժողովրդի հաղթանակ: Կձևավորենք մեր երկրում մի կարևոր նախադեպ: Հայ քաղաքցին հայ մարդը կարողանալու է իրացնել իր իշպանությունը: Մարտի 28ին մենք հաստատելու ենք ժողովրդի իշխանությունը և պարտադիր բաղադրիչը հանելու մեր վճռական մոտեցումը»,- նշեց պատգամավորը: