▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի մեկի հանձնաժողով չի ստեղծվի

ԱԺ-ում քվեարկության դրվեց պատգամավորների 1/3-ի կողմից առաջարկված Մարտի 1-ի դեպքերն ուսումասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռությունը:

Քվեարկությունից առաջ,  խոսելով վարման կարգի վերաբերյալ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց, որ նրանք, ովքեր թաքցնելու և վախենալու բան չունեն` կողմ քվեարկեն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե ամենաշատն իրենք են հարցին լուրջ մոտենում` հայտարարելով, որ,  քանի որ այս նախաձեռնությունը «շոուի նպատակ է հետապնդում», իրենք որոշել են դեմ քվեարկել: 

«Մենք կրկին քննարկել ենք, ուսումնասիրել ենք նախորդ հանձանժողովների աշխատանքը և եկել ենք այն եզրակացության, որ նպատակահարմար չէ ստեղծել հանձնաժողով»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Ինչ ասել է շոու: Այս հարցին անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ասելով.

«Փորձում եմ հասկանալ, թե ինչու չեք  քվեարկում: Շատ բան  չեմ ասում` միկրոֆոնը թույլ չի տալիս»,-խոսքը չհասցրեց ավարտել պատգամավորը, երբ բարձրախոսն անջատվեց Հովիկ Աբրահամայանի միջնորդությամբ:

Գագիկ Ջհանգիրյանն էլ ցավով նշեց, որ ոչ մի բովանդակային առաջարկ չհնչեց.

«Զարմանում եմ, որ մենք էլ մեր ձեռքի եկածը չենք անում»,-եզրափակեց պատգամավորը:

Քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց. պատգամավորներից 46-ը կողմ քվեարկեցին, 66-ը`  դեմ, 1-ը` ձեռնպահ:

 

ԱԺ-ում քննարկվող մյուս հարցերին հետևեք ուղիղ միացմամբ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее