|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ծառուկյանի թիմակից Մարտուն Գրիգորյանին տանում են կալանքի՝ ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով, իբրև Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր: |
***
Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:
|
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: |


