▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզադպրոցների հիմնանորոգումը կկրի շարունակական բնույթ․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգվել է։

Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցը վերանորոգվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան և արդեն հնարավորություն ունի ընդունել 600-700 սաների՝ նոր, բարեկարգ ու ապահով պայմաններում։

Մարզադպրոցների հիմնանորոգումը առանցքային նշանակություն ունի մեզ համար և կկրի շարունակական բնույթ, քանի որ միայն լավ պայմաններում է հնարավոր սպորտաձևերի զարգացումը և մեր երկրում մարզվող, երկիրը ներկայացնող չեմպիոններ ունենալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее