Hraparak.am-ը գրել է, որ երեկ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկման առիթով հյուրընկալված ՀՀ մարզպետները մինչ քննարկումն սկսելը դահլիճը վերածել էին «գեղի կլուբի»: Մեկմեկու համբուրելուց, ապա խորհրդարանականների հետ ողջագուրվելուց հետո նրանք զբաղեցրել են իրենց տեղերը եւ սկսել կատակել ֆոտոլրագրողների հետ:
Ամենաակտիվը Կովալենկո Շահգալդյանն է եղել, ով պարտադրել է, որ իրեն նկարեն իր նախընտրած «պոզաներով»: Մարզպետների հաշվետվություններն անցել են հաշտ ու խաղաղ, որովհետեւ, ինչպես նախօրեին, երեկ էլ պատգամավորների դեֆիցիտ է եղել, խոսակցությունը միակ թեժ պահողը Նիկոլ Փաշինյանն է եղել: Սակայն այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի լոռեցու հայտնի միամտությամբ մարզպետ Արթուր Նալբանդյանը դժգոհի, որ այս տարվա բյուջեով հնարավոր չէ աղքատության ցուցանիշ կրճատել, ինչը Լոռիում ամենաբարձրն է մյուս մարզերի համեմատ եւ հասնում է 45 տոկոսի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում