▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի չորս գյուղերի բնակիչներ փակել էին Արարատի մայրուղին

 ԳԱԼԱ-ն գրում է, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչներ որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին: Իսկ պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց, բացի այդ, չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել, քանի որ փակվելու է իրենց ճանապարհը, իսկ տարածքը շրջանցելու համար նրանք պետք է 10 կմ ավել ճանապարհ անցնեն: 

Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանը նշել է, որ խնդրի հետ կապված ինքն իր  կողմից  բազմաթիվ նամակներ է գրել ու  ահազանգել  համապատասխան կառույցներին, բայց դրական պատասխան չի  ստացել:

Մանրամասները` ԳԱԼԱ-ի տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее