▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մասիսի համայնքապետարան մուտք գործած Էդվարդ Մարգարյանն ինքնասպան է եղել։ Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը նշել էր, որ ոստիկանները նրան հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։

Մարգարյանը նախկինում եղել էր Մասիսի ավագանու անդամ, մասնակցել էր 44-օրյա պատերազմին՝ որպես կամավորական: Նրան ճանաչողները նշում են, որ պատերազմից վերադառնալուց հետո փոխվել էր վարքն ու ապրելակերպը:

Ըստ լուրերի՝ 36-ամյա Մարգարյանն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև լրագրող Սյուզի Բադոյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее