▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետի թեկնածուն 1 օր անհետանալուց ու ինքնաբացարկից հետո հեռացվեց ԲՀԿ-ից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր տեղի ունեցել ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին:
Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից: 

Հավելենք, որ երեկ ամբողջ օրը Կարապետ Օհանյանն անհետ կորած է եղել և միայն ուշ երեկոյան է հայտնվել:  ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու կուսակցության քաղխորհրդի մի շարք անդամներ շտապել են Կարապետ Օհանյանի մոտ՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել, ով է առևանգել վերջինիս: Հենց այս ժամանակ էլ Օհանյանը հայտարարել է ինքնաբացարկ հայտնելու իր մտադրության մասին:

Ըստ մամուլում հայտնված տեղեկույունների, Կարապետ Օհանյանի  խոսքով՝ ինքը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի` Դավիթ Համբարձումյանին, ով առաջարկել է ինքնաբացարկ հայտնել` դրա դիմաց ցանկալի պաշտոններ առաջարկելով. ըստ Դավիթ Համբարձումյանի՝  «այս ամենն «առաջինի մակարդակով» ճշտված և համաձայնեցված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее