ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում Մշակույթի նախարար Լլիթ Մակունցի հետ հանդես է եկել ուղիղ միացմամբ: Տեսանյութում ԿԳ նախարարը նշում է.

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից մեր աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին: Սա մասշտաբային ծրագիր է , որը երբևէ չի իրականացվել: Թանգարաններ, պատկերասրահներ կգնան 350 հազարից ավել աշակերտներ և ծնողներ»։

Իր հերթին Լիլիթ Մակունցը նշում է. «Dasaran.am կայքում տեղադրված է թանգարանների ամբողջ ցանկը՝ քաղաքներով, հասցեներով և կոնտակտային տվյալներով:Կարող եք ընտրել ձեր նախընտրած թանգարանը և նախապես զանգահարեք և ամրագրեք, որպեսզի կուտակումներ չլինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում


