▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մատի մեկ հպումով ՌԴ-ն կարող է փլուզել երկրի ողջ ֆինանսական համակարգը». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա վիժվածքի առաջին շքերթը չէ: Ավելին՝ վերջին ութ տարում միակ բանը, որ էս օկուպացիոն վարչակազմն անում է սիստեմատիկ, դա հենց շքերթն է: Շքերթից բացի իրենք ուրիշ ոչինչ չեն արել:
Ժողովրդավարության շքերթը կրկնվել է արդեն երեք անգամ: Շքերթ, երբ իրական վտանգ ներկայացնող ընդդիմությանը գործազրկում, բանտարկում, ունեզրկում, երբեմն էլ սպանում կամ ինքնասպանում են, բայց անունը դնում են ժողովրդավարություն: Սա ժողովրդավարություն է, որտեղ ժողովուրդը ոչ իր իշխանությանը կարա ընտրի, ոչ էլ նույնիսկ ընդդիմությանը:
Թալանի վերադարձի շքերթը: Երբ գործերի մեծ մասը դատարան չի ուղարկվում, քանի որ նույնիսկ իրենց դատարանները հրաժարվում են այդ գործերը քննել: Այն գործերը, որ այնուամենայնիվ հասնում են դատարան, տարիներ շարունակ քննվում են և հիմնականում անարդյունք: Ձևի համար վերդարձված կոպեկներ են ցույց տալիս շքերթում, մինչդեռ այդ «վերադարձի» վրա ծախսում տաս անգամ ավել, քան բուն գումարը: Դրա հետ մեկ տեղ կալանքի տակ գտնվող սեփականությունը հանգիստ գնվում և վաճառվում է նախկինների ու ներկաների միջև: Աղքատները մնում են աղքատ, իսկ հարուստները հնգապատկում իրենց եկամուտը:
Տնտեսական հաջողությունների շքերթը իրականում այն մասին է, որ երկրում միտումնավոր փչվել են տնտեսական փուչիկներ, որոնք տրաքելուց փլուզելու են ողջ տնտեսական համակարգը: Պետությունը պարտքով փող է վերցնում, որ մարդկանց եկամտահարկից ազատի, որպեսզի մարդիկ դրա դիմաց բանկերից պարտքով փող վերցնեն ու տներ գնեն: Սրա արդյունքում գները թռիչքաձև աճում են, մայրաքաղաքը դառնում է անանցանելի, իսկ բանկերը աղութում են, որ գները հանկարծ չընկնեն: ՌԴ-ի դեմ կիրառված պատճամիջոցներից խոսափելու դիմաց բանկերին ասվում է, որ պետք է գնեն պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերով ֆինանսավորվում են ջերմոցներ, որոնց սպառման միակ շուկան Ռուսաստանն է: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ մատի մեկ հպումով ՌԴ-ն կարող է փլուզել երկրի ողջ ֆինանսական համակարգը:
Դպրոցաշինության շքերթի շրջանակներում պնդում են, որ հարյուրավոր դպորցներ են սարքել, մինչդեռ սարքել են միայն 60-ը բայց դրա փոխարեն փակել են 230 դպրոց: 230 դպրոցից 215-ը գյուղի միակ դպրոցն է, իսկ 55-ը սահմանամերձ գյուղերն են, որոնց մեծ մասը Սյունիքում: Արանքում ուսուցիչների ատեստավորման թատրոն են բեմադրում, որի պատրվակի տակ համակարգից հեռացնում են բոլոր նրանց, ովքեր ոչ ցանկալի քաղաքական հայացքներ ունեն, կամ գոնե համարում են, որ Ադրբեջանը թշնամի երկիր է: Էս շքերթի տակ միլիոնավոր դոլարներ են լափում, արանքում էլ երկրի դարպասները բացում հակառակորդի համար:
Պարտքով միանգվագ փող են վերցնում, որ ընտրությունների շեմին առողջապահության ապահովագրություն մտցնեն ու մի շքերթ էլ դրանից ստանան: Էդ շքերթի գինը սակայն վճարում են բժիշկները, իսկ ո՞նց ու ինչի՞ հաշվին է համակարգը գործելու, եթե 2027-ին եվրոպացիք փող չտան, ոչ մեկ չգիտի:
Ինքնիշխանության շքերթ են կազմակերպում 8 տարի շարունակ: Միակ շոշափելի արդյունքն այն էր, որ ԱՄՆ-ին տրվեց Հայաստանի հանքահումքի իրացման իրավունքը, իսկ Ադրբեջանը լուծարեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Անունը դրին ԹՐԻՊՊ, Ռուբիոն եկավ օդակայանի պառկովկում մի Օպելի բագաժնիկի վրա ստորագրել տվեց ու թռավ: Ինքնիշխանաբար հանքերը գերմանացիքի ձեռից խլեց, տվեց ռուսական ամենակոռումպացված անձանց, իսկ դրա հումքի իրացման իրավունքը ամերիկացիքին: Ինքնիշխանություն, թե բա:
Սահմանազատման շքերթով հանձնեց շփման գծի միակ հատվածը, որտեղ գերակա դիրքերը մերն էին: Սյունիքի, Վայքի ու Գեղարքունիքի դիրքերը հանձնեց դավադիր պատերազմով: Անձեռնմխելի էր մնացել միայն Տավուշը, դա էլ անվանեց` սահմանազատում, տվեց, պրծավ ու վերջ: Էլ սահմանազատում չկա, ադրբեջանցիքին էլ սահմանազատում պետք չի, իրենց Տավուշն էր պետք:
Կաշառակերության դեմ պայքարի շքերթն են աչքներս կոխում, արանքում տասնապատկում են կաշառակերությունն ու թալանը: Բանը հասնում է նրան, որ նույնիսկ միջազգային կառույցներն են ֆիքսում, որ սա պատմության մեջ վատագույն հայկական կառավարությունն է:
Հայրենասիրության շքերթը դե իրենց սիրած կուտն է: Հայրենասիրությամբ հանձնեցին Արցախն ու սիրով հանձնում են մնացածը, որովհետև դա մերը չէր ու վաբշե «Հայաստանում երբեք հայերը 90% չեն կազմել»... Ով դրա հետ համաձայն չի պիտի զոհվեր բայց նենգաբար խուսափել է մահից: Մահ, որը հենց իրենք էլ բերել էին, իրենց ասելով, «հայրենասիրությունից դրդված»:
Շատերդ չեք հիշի, թե ինչպես 4 տարի առաջ կառավարության նիստում սա հռչակեց «տիեզերական դարաշրջան»: Յոթ միլիոն եվրո փող էին դուրս գրել մի արբանյակ տիեզերք ուղարկելու եւ կառավարելու համար: Յոթ միլիոն լափին մի 70-ի տեղեկատվական շքերթ արին: Դրանց քարոզիչները, մարդկանց անասունի տեղ դնելով, ամենահիմար կտերն էին հորինում ու կերցնում հանրությանը: Անցավ 4 տարի, արբանյակը ժամկետից շուտ օրբիտայից դուրս բերվեց: Ծրագիրը փակեցին: Պարզվեց արբանյակն անպիտան էր: Պիտանի էր միայն 7 մլն եվրո փողը, որ սրանք կերան տիեզերքը նվաճելիս:
Հիմա էլ որպես ցինիզմի գագաթնակետ ռազմական շքերթ են անում: Օկուպացված տարածքներով, ռազմագերիներով, պարտադրված նոր սահմանադրությամբ, հանդերձ ռազմական շքերթ են անում: Շքերթ, որտեղ ցուցադրվելու է միայն այն, ինչ Ալիևը սրանց թույլ է տվել գնել զուտ նախընտրական քարոզի համար: Այսինքն գնվել են թանկ ու անիմաստ ՆՄՈՒՇՆԵՐ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար: Գնված ոչ մի փողային հրետանու կալիբր չի համապատասխանում մեր պահեստներում առկա զինամթերքին, նույնը համազարկային կրակի կայաններին է վերաբերվում: Ընդ որում, էդ զինամթերքը չեն էլ կարող բերել, հասցնել Հայաստան: Այն հասցնելու միակ տարբերակը կամ Թուրքիայի տարածքով է, կամ` Նախիջևանի: Նմուշի համար մի քանի հատ բերել են, կրակել են, շոուն ապահովել են ու վերջ: Նույնը վերաբերվում է ԱԹՍ-ներին, ռոբոտներին և մնացած տեխնիկային: Այդ ամենը զուտ ցուցահանդեսի ապրանքներ են, որոնց վրա միլիարդներ են դուրս գրվել: Մեզ այդ նմուշները հրամցվում են որպես բանակ: Քարոզիչներն էլ ռազմահայրենասիրական պաթոսով փորձում են ամոթանք տալ, որ մենք չենք ուրախանում մեզ նվաստացնող այս կրկեսից:
Ու էս պատկերը բոլոր ոլորտներում է առանց բացառության: Շքերթ, համերգ, հանդես, փառատոն, ֆեստիվալ, քարոզարշավ, ուտուշ-խմուշ... ու լափ, լափ, լափ, անվերջ ու անկուշտ... 8 տարի!
Ութ տարի է միակ բանը, որ սրանք արել են, մարդկանց էշի տեղ դնելն է ու լափելը: Ցավոք մարդկանց մի ստվար զանգված շատ հավեսով էշ է ձևանում: Այդ ընթացքում մեզ զրկում են արժանապատվությունից ու պետությունից:
Սա ազգային նվաստացման ու խայտառակության շքերթ է: Ութ տարի ձգվող շքերթ, որ փորձում են ձգել ևս 5 տարով...»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее