▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մատուցողին խնդրեցի անջատել «Հայեր ջան, դուխով»-ը, ասաց` Արայիկ Վլադիմիրովիչն է ասել` միացրեք»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվի ամռանը Արցախում էինք: Արմենիա հյուրանոցի սրճարանում անընդմեջ «Հայեր ջան, դուխովն» էր միացրած:
Երբ մատուցողին խնդրեցի վերջապես անջատել այդ երգը, տանջված հայացքով ցույց տվեց խորքում նստած մարդկանց և ասաց.
- Արայիկ Վլադիմիրովիչը հյուրեր ունի, ինքն է ասել, որ միացնենք…
Դե ինչ, Արայիկ Վլադիմիրովիչ, Արցախում այսքան աղետներից ու կորուստներից հետո վերջապես իշխանությունն անցավ այն հայերին, ովքեր և դուխով են (բառի ճիշտ՝ Թևանի օգտագործած իմաստով), և հայրենասեր են, և անկախ: Ազգային ժողովն ապացուցեց, որ Արցախում մարդիկ հեռու են քաղաքական խաղերից և պատրաստ են պայքարի:
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, զորակցությունս հայտնում և մաղթում միայն ու միայն առաջընթաց՝ Արցախի երևի թե ամենաբարդ այս շրջանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее