▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաղթում եմ, որ մեր բոլորիս սիրելի մայրաքաղաքը ձևավորի իր զբոսաշրջային բրենդը

ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականից սկսած տոնում է սեպտեմբերի 27–ը, որպես Տուրիզմի միջազգային օր։ Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և Տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

«Շնորհավորում եմ Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ բոլոր գործընկերներիս, տուրինդուստրիայի ներկայացուցիչներին։

Երևան քաղաքի տնտեսության ճյուղերից ամենաերիտասարդ այս ոլորտը դեռ շատ անելիքներ ունի և պետք է ապացուցի, որ տուրիզմի բնագավառը դա ուղղակի հանգստի կազմակերպում չէ, այլև հարմարավետ միջավայրի ստեղծումն է իր բարձրորակ սպասարկումով, մատչելի գնացուցակով, որակյալ կադրերով, անձին միտված հոգատար մոտեցմամբ։

Մաղթում եմ, որ այս տարի ի վերջո մեր բոլորիս սիրելի մայրաքաղաքը ձևավորի իր զբոսաշրջային բրենդը և համաշխարհային զբոսաշրջային ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնի 2795–ամյա պատմությամբ և մշակույթով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее