«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարևոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին: Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ և Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները: Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին և իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով: |
Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet