Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաեւ այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։
Կարապետյանը նշում է, որ «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին:

«Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- գրել է Կարապետյանը:


