Վերջերս հայ աղջիկերին վերաբերող մի շարք հարցերին անդրադարձած և մեծ աղմուկ բարձրացրած Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը, պարզվում է, երեք տարի առաջ եղել է ՀՀԿ անդամ: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Անի Զախարյանը:
«Դիմում եմ գրել և դուրս եկել, քանի որ Անի Զախարյան անձը տեղ չուներ ՀՀԿ-ի կողքին: Միշտ գիտեի, որ ՀՀԿ-ն սխալ ուղղությամբ է գնում: Աժ-ում նստածներին բացի իրենց սեփական շահից ոչինչ չի հետաքրքրում»,-ասաց Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահը:
Հարցին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ի գործունեությանը դեմ կուսակցության նախագահը Անկախության 22-րդ տարեդարձին ՀՀ նախագահի կողմից հրավիրյալների ցուցակում էր, պատասխանեց.
«Դա Սերժ Սարգսյանին հարցրեք»:
Անի Կարապետյան
Տեսանյութը` a1plus-ի