▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից. Քեմերոնը հրաժարական է տվել

Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներով հաղթել են ԵՄ կազմից երկրի դուրս գալու կողմնակիցները, հայտնում է BBC-ն:

Նշում են, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո:

Բրիտանացիների 52 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48 տոկոսը:

Ինչպես նշում է The Telegraph-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

Բրիտանացիներին ուղղված ուղերձում վարչապետն ասել է, որ «ժողովրդի կամքն արժանի է հարգանքի»: Քեմերոնը նաև մանրամասնել է, որ նոր վարչապետը կնշանակվի հոկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее