Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Ֆեյսբուքյան էջից:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ևս շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: