▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի կընդունենք բուժում ստացած զինծառայողներին. Վանեցյան

«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով և հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր: Ողջունելի է, որ ՀՀ–ում նմանօրինակ հաստատություն կա եւ ամենակարեւորը կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,-այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ հնարավո՞ր է կենտրոնում բուժում ստացած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ-ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում,  Վանեցյանը պատախանեց. «Նոր, որ շրջում էինք պարոն Մուրադյանի հետ  խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին: Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի և այն զինվորներն ու սպաները, որոնք վիրավորվել են ծառայության ընթացքում, ամեն դեպքում ոգով սպաներ ու զինվորներ են։ Եթե առողջական խնդիրներից ելնելով Պաշտպանության նախարարությունում չեն կարող աշխատել, սակայն ԱԱԾ-ում աշխատանքը իրենց համար ավելի շատ հետաքրքիր և ոգևորող կլինի»:

 

 

 

 

 

 

 

Լրագրողների ճշտող հարցին՝ հնարավոր է Ազգային անվտանգության ծառայության  կողմից հետբերված գումարներն  ուղղվեն հաստատությանը, Վանեցյանն ասաց, որ հետբերված ամբողջ գումարը փոխանցվում է ՀՀ բյուջե և համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն․ «Եթե կ արիքը լինի, կարծում եմ, նաև կուղղվի այս հաստատության վերազինմանը»։ 

Կարդացեք նաև՝ Շատ հայտնի հյուր ենք ունենալու ֆուտբոլի ասպարեզից.Վանեցյանը՝ ՀՖՖ-ի աշխատանքների և չարաշահումների մասին

ԱԱԾ-ն հայտարարություն կանի Քոչարյանի բիզնեսների վերաբերյալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее