▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ». Փաշինյան

«Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ, բայց խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ ու կարգեր կան, ու մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու: Որևէ պատճառաբանությամբ ՀՀ նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, պատասխանելով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թորոսյանը մտահոգություն էր հայտնել ՊԵԿ նախագծի վերաբերյալ, որը, ըստ նրա, փորձ է անում կարգավորել ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների՝ վրացական համարանիշերով մեքենաների օգտագործումը ՀՀ տարածքում. «Ճիշտ է՝ նախագիծը միտված է կարգավորելու խնդիրը, բայց իր մեջ պարունակում է լուրջ հիմնախնդիր»,- ասել էր պատգամավորը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее