Բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, այն քաղաքական փոքրամասնության գործիքներից է, որով փորձ է արվում խոչընդոտել մեծամասնության կայացրած որոշումների իրագործումը: Քանի որ փոքրամասնությունն այլէ իրական ձևեր չունի ազդելու մեծամասնության վրա, ուստի կիրառվում է պայքարի այս մեթոդը, որն ավելի սուր է, ավելի է գրավում հանրության ուշադրությունը, քան քննարկումներին մասնակցելը: Իսկ որ այդպիսի պայքարի ձև է ընտրում իշխող մեծամասնությունը, առնվազն զարմանալի է: Սա ի՞նչ նոր քաղաքական վարքագիծ է: Պարոնայք, մեծամասնությունը նրա համար է, որ լսի փոքրամասնության կարծիքը, այնուհետև կայացնի որոշում: Հենց մեծամասնություն լինելն էլ այն հնարավորությունն է, որ կայացնեք ձեր նախընտրած որոշումը, ոչ թե՝ նոր քաղաքականություն մոգոնեք: Էլ պառլամենտից փախչե՞լը որն է:
Մեծամասնությունը նրա համար է, որ լսի փոքրամասնության կարծիքը. Պառլամենտից փախչե՞լը որն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet