▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծամորի ոստիկանապետը մեքենայով մխրճվել է շրջադարձ կատարող ավտոքարշակի մեջ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Volvo» ավտոքարշակի մեջ։

«Toyota»-ի վարորդը «Volvo»-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

shamshyan.com-ի հաղորդմամբ հիվանդանոց տեղափոխված «Toyota»-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։ Իսկ «Volvo»-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձել է ճանապարհն ազատել, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, «Toyota»-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее