Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման են ենթարկել բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


