«Ֆրանսիա–Հայաստան» բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ֆիլիպ Կատցենբախը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպել և երկխոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ նպատակով Կատցենբախը հրավեր է ուղարկել «Հայսատան–Ֆրանսիա» բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանին և «Ադրբեջան-Ֆրանսիա» խմբի նախագահ Մեհրիբան Ալիևային։ Նամակում ասվում է. «Նոյեմբերի 29-ին հայ խորհրդարանականների Ֆրանսիա այցի շրջանակներում ես կցանկանայի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպել։ Այդ հանդիպմանը ես նույնպես կցանկանայի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահին»»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում