▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ամիսը նոր լրացած վարչական շրջանների ղեկավարները ստացել են աշխատավարձի 100%-ի չափով. Խաժակյան

Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած պարգեւավճարների չափին։

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի թիվ տրված պարգևավճարներից: Հիշեցնեմ, որ պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:

Այսպիսով քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:

 

 

Քաղաքապետի տեղակալը ստացել է 1.309.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի շուրջ եռապատիկը:

Քաղաքապետի մյուս երկու տեղակալները ստացել են 886.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:

Վարչական շրջանի ղեկավարները, ում աշխատանքային մեկ ամիսը նոր էր լրացել, ստացել են աշխատավարձի 100%-ի չափով:

Այսքանը հրապարակված մասի վերաբերյալ, մնացյալ թվերի համեմատականը կհասկանանք հրապարակումից հետո:

Հ.Գ. Խոսքս ուղղում եմ այն պաշտոնյաներին, ովքեր ստացել են այս գումարները և առավել ևս ում հետ անձամբ առիթ եմ ունեցել շփվելու. դեռևս նախորդ տարվանից: Այս հարցում ունեցել եմ մեկ խնդիր, ապահովել այս կարգադրության հրապարակայնությունը, ինչը օրենքի պահանջ է: Չեմ թերագնահատում ձեր աշխատանքը և ինձ թույլ չեմ տա արտաբերել քաղաքապետի այն միտքը, ուղղված ԵԼՔ-ի ավագանու անդամներին, թե 55.000 դրամ փոխհատուցում ստանալով մենք գումար ենք փոշիացրել:

 

 

 

 

 

 

 

 

 

Հույս ունեմ, որ մեր խմբակցության քննադատությունները անձնական չեք ընկալում, քանզի դրանք անձնավորված չեն և ուղղված են մեր համատեղ գործին»,– գրել է նա:

Կարդացեք նաև՝ Հայկ Մարությանը ուղիղ եթերում հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее