▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ կուսակցության և գործող վարչապետին ծառայող նախագահ

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել։ ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» դաշինքից ևս հայտնեցին, որ հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»։

Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլև կոնկրետ մեկ կուսակցությանը և գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее