▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ-մեկ Ալիևի ելույթները կարդացեք». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ-ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:
Էսկալացիան կանխում են տեղում պատրաստվելով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, հանրության մեջ դիմադրողականություն զարգացնելով, մի խոսքով՝ պատերազմի պատրաստ լինելով, որ հակառակորդդ իմանա, որ չի մարսելու ագրեսիան: Իսկ սեփական պատմությունը անտեսելով, դրա մասին լռելով ու կենսական իրավունքներից հրաժարվելով՝ միմիայն մեծացնելու ենք Բաքվի ախորժակը, օգնելու նոր պատմական կեղծարարություններով լցնել դաշտը և հարցականի տակ ենք դնելու հայոց պետականությունը:
Մեկ-մեկ Ալիևի ելույթները կարդացեք, միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է մտածում հակառակորդը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее