▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի 20 հազար դրամ». ՔՊ-ական պատգամավոր

«Լինում է, որ օրենք ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ չի աշխատելու: Եթե ուզում ենք ծխախոտը քչացնենք կամ վերացնենք, աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու:

Իմ կարծիքով, մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում ծխախոտը հասանելի արտադրանք է, ցանկացողները կարողանում են գնել, մինչդեռ այն վնասակար է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննարկվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին նախագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее