▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին:

Ձևավորվելու է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Խորհրդարանական ընդդիմությունն անմասն է լինելու քարոզարշավից: «Ոչ»-ի ճամբարի համար միավորվել են որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее