vivaronews.am-ը գրում է. Manchester News Evening-ը գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում Ժոզե Մոուրինյոյի թիմի համար շատ հաջող անցան, քանի որ թիմում հանդես է գալիս «հավերժ» երիտասարդ Զլատան Իբրահիմովիչը, որը համարվում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Միայն Ռուդ վան Նիստելրոյին է հաջողվել իր առաջին ԱՊԼ-ի 16 խաղերում այդքան գոլ խփել:
Բրիտանական կայքը գրում է , որ Մոուրինյոն և Իբրահիմովիչը չեն պատրաստվում այսքանով բավարարվել, քանի որ նրանք դեռ շատ հետ են գլխավոր մրցակիցներից, սակայն նրանց այս հարցում կօգնի իր վերջին խոսքը չասած, կրեատիվ Հենրիխ Մխիթարյանը, ով վերադառնում է շարք: