vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի «Զարյայի» հետ խաղին:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը , անգլիական գրանդի առաջիկա հանդիպմանը կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով նոր է ապաքինվել ստացած վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց էր թողել թիմի վերջին 4 հանդիպումները:
Եվրոպա լիգայի «ՄՅՈՒ» – «Զարյա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը ՝ 23:05 :