vivaronews.am-ը գրում է. Manchester News Evening շարունակում է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած հիանալի խաղը «Լեսթերի» դեմ:
Բրիտանական ԶԼՄ-ն գրում է, որ Մոուրինյոյի առավելությունը թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի նկատմամբ այն է, որ պորտուգալացին թիմում ունի Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը շատ արդյունավետ կերպով կապում է 2 հարձակվողի, բացի այդ Անտուան Գրիզմանը, որին վերջին շրջանում կապում են «ՄՅՈՒ»-ի հետ, կարող է խաղալ «9» համարի դիրքում:
Մխիթարյանը, հնարավոր է «ապաստան» տա թիմում ևս մեկ ֆրանսիացի ֆուտբոլիստի, եթե Գրիզմանը որոշի հեռանալ «Ատլետիկոյից» և տեղափոխվել Մանչեսթեր: Ֆրանսիացին կարող է նաև խաղալ ենթարահարձակվողի դիրքում, սակայն սա ընդհանրապես մեծ խնդիր չէ հայ կիսապաշտպանի համար:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է գոլ խփել և ձախից, և աջից և կենտրոնից: