«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում, տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» դեմ պատասխան խաղում (1-0), ինչի պատճառով բաց էր թողել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (3-2):
Վնասվածքից հետո «Կարմիր սատանաների» հիմնական կազմ է վերադարձել Ֆիլ Ջոնսը:
«Ես տքնաջան մարզվում էի վերջին շաբաթների ընթացքում ու հիմա անհամբեր սպասում եմ վերադարձիս»,-MUTV-ն է մեջբերում Ջոնսի խոսքերը: