vivaronews.am-ը գրում է. Manchester News Evening-ը հերքում է այն տեղեկությունները, թե իբր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կհանվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բրիտանական լրատվամիջոցը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը այժմ քրտնաջան մարզվում է և ոչ մի մտադրություն չունի անգլիական գրանդից հեռանալու:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտում հայտնվել էր սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ:
Այսօր հայ ֆուտբոլիստը բոլոր շանսերը ունի Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցելու համար: