Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով դեպի Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չեն տվել փողոցով քայլել` ասելով, որ սահմանված կարգով պետք է քայլել մայթեզրին:
galatv.am-ը գրում է, որ ակտիվիստների և ոստիկանների միջև պարբերաբար հակասություններ են եղել, իսկ երբ ոստիկանները թույլ չէին տալիս փողոցում քայլել, նրանք բղավում էին` մենք այսքանս Նունե Եսայանի չափ չկա՞նք:
Իսկ ակտիվիստներից մեկը` Ծովինար Նազարյանը, չլսելով ոստիկանների հրահանգները` դուրս գալով փողոցից գրեթե մեքենայի տակ էր ընկնում:
Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի անդամների ու համակիրների մասնակցությամբ երթը դեպի նախագահական նստավայր` նպատակ ունի հիշեցնել Սերժ Սարգսյանին, որ իրենք են լիազորել 1991 թվականի անկախության հանրաքվեի արդյունքները, և որ որևէ մեկը չի կարող Սահմանադրությանը հակասող հայտարարություններ անել:
Լուսանկարը` Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից