▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ։

Դուք պետք է մանրամասն իմանաք, մեր քաղաքի զարգացման ի՞նչ առաջարկներ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Քարոզչական և տեխնոլոգիական մանիպուլյացիաները հաճախ ստվերում են իրական և անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մենք ստեղծել ենք նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ դուք կգտնեք ամբողջ տեղեկատվությունը մեր ծրագրերի, մեգանախագծերի, թիմի ու փորձի մասին, կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ։

Սիրելի երևանցի,

Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք Ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ։

Ձեր վստահությունը մեզ համար ամենակարևորն է՝ Ապրելու Երևան կառուցելու ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее