▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ձեր էջը մեկընդմիշտ փակելու ենք». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դաշնակցական Արմեն Ռուստամյանի այսօրվա ճեպազրույցին, ասել է, որ նա աղավաղել է ԹՐԻՓՓ նախագիծը. «Այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ իրենք հենվում են միայն ողբի, պատերազմի, ցավի վրա: Ինքնիշխան, ազատ ՀՀ-ն, որը կախվածություն չունի ինչ-որ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է... Խոստանում եմ՝ ՀՀ ժողովրդի հետ, 2026թ. մենք ձեր էջը մեկընդմիշտ փակելու ենք»,- նշել է Սիմոնյանը:

***

«Այսօր Հայաստան՝ որպես պետություն, չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծում Հայաստանի դերին։ «Մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել, այն պարագայում, երբ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա, Հայաստանի ժողովուրդը չկա։ Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, ով իր իշխանությունը պահպանելու հարցն է լուծում։ Երբ այդ տեսակետից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում»,- հավելեց պատգամավորը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее