▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք դեռևս մարդ չենք տեսնում, որը կկարողանա ղեկավարել մեր երկիրը. Գալուստ Սահակյան

tert.am-ը գրում է. «Հանրապետական» կուսակցության յուրաքանչյուր անդամ կցանկանար, որ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորինս ղեկավարեր երկիրը: Կայքի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Խոսելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարության մասին, որ չէր բացառել, որ խորհրդարանական ընտրություններից հետո գործող նախագահը կարող է դառնալ վարչապետ, Գալուստ Սահակյանն ասաց. «Արմեն Ռուստամյանը ասել է իր տեսակետը, որ ինքը շատ կցանկանար, իսկ մնացած բոլոր խնդիրները նախագահը կորոշի»:

Հարցին՝ սա նաև ՀՀԿ-ի՞ ցանկությունն է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի որպես վարչապետ, խորհրդարանի խոսնակն այսպես արձագանքեց. «Իհարկե, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ կցանկանար, որ նախագահը հնարավորինս ղեկավարեր երկիրը: Այլապես, պիտի ասեմ հետևյալը, որ մենք դեռևս մարդ չենք տեսնում, որը կկարողանա ղեկավարել մեր երկիրը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее