▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք էդքան գումարով չենք աշխատելու. ԱԺ-ի 35 մաքրուհիները դուրս են գալիս գործից

Այսօր՝ մարտի 28-ին իրենց բողոքի ակցիան են շարունակում Ազգային ժողովի մաքրուհիները։

Այսօր նրանք հանդիպել են «Քլիներս» ընկերության տնօրենի հետ:

«Ասում են՝ ոչ մի բան չի փոխվելու։ Մեր աշխատավարձը դառնում է 40.000 դրամ, մենք էլ դուրս ենք գալիս գործից, հավաքվել ենք, տուն ենք գնում։ Վաղը կգանք վերջին օրը կաշխատենք ու լրիվ դուրս կգանք։35 հոգի դուրս ա գալիս գործից։ Մենք էդքան գումարով չենք աշխատելու»,- ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել են ակցիայի մասնակից կանայք։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ չեն ցանկանում նորից դիմել պատգամավորներին, քանի որ բոլորին դիմել են և ոչ ոք ոչինչ չի անում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее