▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք, երևի, գերազանց արեցինք այսօրվա մեր անելիքները. Նիկոլ Փաշինյան

Մենք, երևի, գերազանց արեցինք այսօրվա մեր անելիքները, Ազգային ժողովի բակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ՀՀ բոլոր փողոցներն ու հրապարակները 24 ժամ մեր հսկողության ներքո են, ես ասել եմ, որ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու, և Բաղրամյան 26-ի, Բաղրամյան 19-ի դռները միշտ բաց են լինելու ՀՀ քաղաքացիների առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

Նա հանրահավաքի մասնակցիներին կոչ արեց բուռն ծափերով ողջունել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, Պետական պահպանության ծառայության բոլոր աշխատակցիներին։

«Եվ, ի վերջո, բուռն ծափահարենք ՀՀ զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, բոլոր գեներալներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ քաղաքով թեթև ու լուռ երթ են անելու։

«Բոլորս այս տարածքը լքում ենք, խորհուրդ կտայի, որ ԱԺ դարպասները գիշերային ժամերին թող փակ մնան, բայց ցերեկային ժամերին բաց լինեն», - ասաց նա։

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կոչ է անում ու հորդորում՝ փորձ անգամ չանել խլել ժողովրդի հաղթանակը։

«Որովհետև դա չի ստացվի, բարի գիշեր», - ավարտեց ելույթը ՀՀ վարչապետը։

Կարդացեք նաև՝ Վարչապետի ուղիղ միացումն ԱԺ-ից. Որևէ մեկի արժանապատվությունն ու ինքնասիրությունը չպետք է վիրավորվի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее