▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևանի ընտրությունները, այո՛, Երևան քաղաքի ընտրություններ են, և մենք ներկայանում ենք Երևան քաղաքի խնդիրների լուծման հստակ ծրագրերով և Երևանը եվրոպական մակարդակի մայրաքաղաք դարձնելու մեգանախագծերով։

Միևնույն ժամանակ, Երևանի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան, դեպի համապետական ընտրություններ։

Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։

Երկու դեպքում էլ մեր առաջարկը լավագույնն է։

Մենք գիտե՛նք ինչպես

Փոխե՛նք ապագան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее