▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հետևողական ենք լինելու, որ այդ սրբապիղծները պատասխան տան. Սոնա Աղեկյանը Եռաբլուրում էր

Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր պատասխանատուները եւ բոլոր հանցագործները պատասխան տան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը` անդրադառնալով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին:

«Հետեւողական ենք լինելու եւ չենք թույլ տալու, որ աչքակապություն անեն եւ մեզ ասեն, որ գտել են ինչ-որ մեկին, եւ այդ կինը միաժամանակ մի քանի տեղերում կատարել է վայրագ գործողություններ: Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր պատասխանատուները եւ բոլոր հանցագործները, այդ սրբապիղծները պատասխան տան, անգամ այն դեպքում, երբ նրանք անմեղսունակ են: Եթե անմեղսունակ են, ապա անմեղսունակության դեպքում էլ պետք է պատասխան տան իրենց չափով»:

 

 

Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր շաբաթ օր այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ պատասխանատվության են կանչելու պատկան մարմիններին, որոնք պատասխանատու են բացահայտելու կատարվածը:

«Եթե Հայաստանի ոստիկանությունը, իշխանությունը չի կարող գտնել նրանց, ապա մենք կգտնենք նրանց եւ ինքնադատաստանի միջոցով կապացուցենք մեր սերունդներին, որ հայրենասիրության համար զոհված մարդկանց դիակները ապահով են»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее