Այսօր տեղի ունեցած ԵԿՄ համագումարին ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, ով նաև ելույթ է ունեցել համագումարին. հարցերից մեկը վերաբերում էր կենսաթոշակային բարեփոխումներին և պարտադիր բաղադրիչին:
Սերժ Սարգսյանն այս առիթով, մասնավորապես, ասել է, որ մարդկանց այսօր հինգ տոկոսի նեղություն են տալիս, սակայն փոխարենը` հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացրել են. «Հունիսի մեկից բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 40-80 տոկոս: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են տալու մեր տնտեսական զարգացմանը, եւ լինելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր: Դա է մեր տնտեսության հիմքը, եւ այն եւս ուղղելու ենք կենսաթոշակների բարձրացմանը: Գիտեմ, որ ազգաբնակչության 80 տոկոսը դժգոհ է, բայց երկրապահի տերմինով ասած՝ մենք հո ախմախ չենք, որ վատ բանի համար քաղաքական ռեսուրս ծախսենք»: