▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։

 

«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:

Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:

Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее