«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` Վլադիմիր Գասպարյանն ոստիկանի օրվա կապակցությամբ անհայտ ոստիկանի արձանի առաջ պսակ դնելու արարողությունից հետո, պատասխանելով լրագրողի հարցերին, մասնավորապես, նշել է. « Այսօր դժգոհություններ կան և՛լրագրողներից, և՛ ոստիկանից, և՛ առեւտրականից, և՛ իշխանավորից: Մենք մեր սխալները տեսնում ենք, մենք շտկվում ենք»: Իսկ հարցին, թե որոնք են ոստիկանության թերությունները, Վովա Գասպարյանը պատասխանել է է՝ «Մեր թերությունները, եթե երեքը մնան՝ այդ ժամանակ կնշեմ, մեր թերությունները բազում են: Մենք մեռելներից հարություն ենք առնում, մեր սխալները շտկում ենք ամեն օր: Ոստիկանությունը բազմահազարանոց եւ անընդհատ փոփոխություն ապրող օրգանիզմ է: Թվում է, թե խնդիրը լուծեցիր, հետո տեսնում ես՝ էդ խնդրի տակ մի ուրիշ երեւույթ ա առաջ գալիս: Հետո, մի քիչ էլ պեղում ես, տեսնում ես՝ ուրիշ խնդիր կա: Դրա համար պետք ա ընդամենը կամք: Կամք՝ շարունակական լինելու, կամք՝ չկանգնելու, չհոգնելու, չբեզարելու՛ կամք», - ասել է ոստիկանապետը:
«Մենք մեռելներից հարություն ենք առնում».Վլադիմիր Գասպարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet